Սերյոժա Ջիլավյան

Տնամերձ տնկարանների և «Կարին» տնկարանի ղեկավար

Սերյոժա Ջիլավյանը Armenia Tree Project բարեգործական հիմնադրամում պատասխանատու է  տնկարանների  ամբողջական գործունեության կազմակերպման  և կառավարման համար։ Նա մեր թիմին միացել է 2020 թվականին՝ որպես  տնամերձ տնկարանների ղեկավար, իսկ 2024 թվականից նաև «Կարին» տնկարանի ղեկավարն է։ Սերյոժան կառավարում է տնկարանի հողի նախապատրաստման պրոցեսից մինչև որակյալ տնկիների աճեցման ամբողջ ընթացքը, ինչպես նաև վերահսկում է սեզոնային խնամքի բոլոր աշխատանքները՝ սերմնացանից մինչև ոռոգում  և այլն։ Ամբողջ վեգետացիայի ընթացքում նա հետևում է դեկորատիվ ծառատեսակների և թփատեսակների բազմազանության և բարձր արտադրողականության ապահովման գործընթացին։ Մինչև Armenia Tree Project-ին միանալը Սերյոժան 7 տարի աշխատել է Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երևանի Բուսաբանական այգում», սկզբում՝ որպես ծառագետ ինժեներ և տնկարանի ղեկավար, այնուհետև՝ որպես գլխավոր գյուղատնտես։

Սերյոժան ստացել է բակալավրի աստիճան ագրոնոմիայի ոլորտում Հայաստանի ազգային ագրարարային համալսարանում՝ մասնագիտանալով մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա մասնագիտության մեջ։ Այնուհետև ստացել է մագիստրոսի կոչում անտառագիտություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Scroll to Top