Մեր առաքելությունը

Armenia Tree Project-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին՝ ծառերի միջոցով բարելավելու կյանքի որակը և պահպանելու շրջակա միջավայրը։
Մեր գործունեության հիմքում են համայնքների ինքնաբավության խթանումը, առաջնահերթ աջակցությունը սահմանափակ ռեսուրսներ ունեցող տեղաբնակներին և տեղական էկոհամակարգերի պահպանությունը։

Ծառ տնկիր, միտք սերմանիր

Վերջին 30 տարիների ընթացքում Armenia Tree Project-ը վարպետացել է Հայաստանում առողջ ծառեր աճեցնելու և տնկելու գործում, կատարելագործել երկրի բնական պաշարները պահպանելու իր կարողությունը: ATP-ն որդեգրել է հետևյալ սկզբունքը. և՛ բնությունը, և՛ մարդիկ անբաժանելի ուժեր են, որոնք պետք է համատեղվեն հանուն կայուն, առողջ և անվտանգ միջավայրի ստեղծման:

Մեր Պատմությունը

«Armenia Tree Project»-ը (ATP) հիմնադրվել է 1994 թվականին։ 1992 թվականի ձմռանը բարերար Քերոլին Մուգարը ականատես լինելով, թե ինչպես են հուսահատ մարդիկ հազարավոր ծառեր հատում ցրտաշունչ ձմեռները հաղթահարելու համար, որոշեց անտարբեր չմնալ, և անհապաղ սկսել բնությանը հասցված վնասի վերականգնումը: ATP-ն ծնվեց որպես Ամերիկայի Հայկական Ասամբլեայի նախագիծ։

Առաջին ծառատունկն արվել է «Նորք» տարեցների խնամքի կենտրոնի տարածքում: Այնտեղից էլ սկիզբ են առել ATP-ի՝  առողջ ծառերի հուսալի մատակարարման նախագծերը։ Արագորեն տնկարաններ հիմնվեցին Կարին և Խաչփար գյուղերում: Բերրի հողերով հայտնի այս գյուղերում նաև աշխատատեղերի կարիք կար, այստեղ էին բնակեցվել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքները։  

Թիմն անցավ գործի և արդեն ավելի քան 30 տարի շարունակում է իր առաքելությունը՝ օգնելով հայ ժողովրդին ծառերի միջոցով բարելավել կենսամակարդակը և պաշտպանելով շրջակա միջավայրը։ Այդպիսով, ATP-ն խթանել է ինքնաբավությունը, առաջին հերթին օգնել է ամենաքիչ ռեսուրսներ ունեցողներին և նպաստել տեղական էկոհամակարգի պահպանմանը։ 

Learn More

Մեր ազդեցությունը

Տնկված ծառեր

1994 թվականից ի վեր ATP-ն Հայաստանում և Արցախում տնկել է ավելի քան  9 միլիոն ծառ՝ ստեղծելով ու վերականգնելով անտառներ, հարստացնելով տեղական էկոմիջավայրերը։

 

Ներգրավված համայնքներ

Մենք գործակցել ենք ավելի քան 1922 համայնքների հետ՝ ստեղծելով աշխատատեղեր, տեղի բնակիչներին ներգրավելով համայնքային կանաչապատման գործընթացներում։

 

Կրթություն

ATP Էկոակումբների ծրագրերին մասնակցել է ավելի քան 110,000 աշակերտ՝ սովորելով ճանաչել բնությունն ու դիմակայել բնապահպանական մարտահրավերներին։

 

Learn More

ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
006 5006 6

Name Lastname

Position

Name Lastname

Position

Name Lastname

Position

Name Lastname

Position

Name Lastname

Position

Scroll to Top