Անտառվերականգնման և գյուղական կենսապահովման խոշոր նախաձեռնության մեկնարկը տրված է

Անտառվերականգնման և գյուղական կենսապահովման խոշոր նախաձեռնության մեկնարկը տրված է

Ուրախ ենք տեղեկացնել, որ ATP-ն միանում է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային հնգամյա ծրագրին։

Այն իրականացվելու է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի (ԲԾԻԳ ՊՀ) միջնորդությամբ։

Armenia Tree Project -ը գործելու է երկու ուղղությամբ՝

  • անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացում 130 հա համայնքային հողերում,
  • 100 տնամերձ տնկարանների ստեղծում ընտրված համայնքներում՝ տեղացի ընտանիքների անմիջական մասնակցությամբ։

Այս լայնածավալ նախաձեռնության միջոցով ATP-ն կնպաստի Հայաստանի երեք մարզերում դեգրադացված տարածքների վերականգնմանը, նոր անտառային տարածքների ստեղծմանը, կլիմայական դիմակայունության ամրապնդմանը և գյուղական համայնքներում եկամտի լրացուցիչ աղբյուրների ձևավորմանը։

Գնահատելով այս գործակցության կարևորությունը Armenia Tree Project-ի գործադիր տնօրեն Արա Բարսամը նշում է․

«Ներդրում կատարելով անտառների  և ընտանիքների համար՝ հնարավորություն ենք ստեղծում, որ գյուղական համայնքները առաջատար դեր ունենան Հայաստանի կանաչ ապագայի կերտման գործում»։

Ծրագիրը մեկնարկել է ԲԾԻԳ-ի և Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի միջև հնգամյա գործառնական գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Scroll to Top