Ծրագրեր

Ծրագրեր

Ծիծեռնակաբերդ

Մատենադարան Երևանը կունենա մի նոր վայր, որտեղ կմիահյուսվեն հայկական մշակույթն ու բնական ժառանգությունը։ Armenia Tree Project-ը, Մատենադարանը և AHA collective-ը հանձն են առել ստեղծելու կոնցեպտուալ նոր այգի, որը կլինի թանգարանի շարունակությունը բնության մեջ։ Կստեղծվի արևելյան և հայկական պարտեզներին հատուկ անաղմուկ մի միջավայր՝ ի հակակշիռ քաղաքի թոհուբոհի: Միջնադարյան մագաղաթներից, պատմության էջերից գաղտնազերծված բուսատեսակներն իրենց կյանքը կշարունակեն բնության մեջ՝ ապահովելով այգու կենսաբազմանությունը, միմյանց կապելով ձեռագրերի բովանդակությունն ու բնությունը։ Այգու կանաչապատման մեջ կօգտագործվեն հայկական, պատմական բնաշխարհին հատուկ բույսերը, որոնք այցելուների համար կդառնան ուսումնասիրման նյութ։ Այգին կունենա նաև կրթական բաղադրիչ, ուսումնական նորարարական մեթոդներով, մշակութային միջոցառումների անցկացման գոտևորմամբ։

Ծրագրեր

Մատենադարան

Մուսալեռ

Մուսալեռ Մուսալեռ․ էկոլոգիական վերականգնում և մշակութային նորոգում Մուսալեռան հերոսամարտի հուշարձանը պարզապես թանգարան չէ։ Այն մեր հիշողության, դիմադրության և շարունակականության խորհրդանիշն է։ Եվ մեր նպատակն է ստեղծել ամբողջական և ներդաշնակ մի միջավայր, որտեղ բնական համակարգերն ու մշակութային հիշողությունը համատեղ կգոյակցեն և կփոխլրացնեն միմյանց։ Տարիներ շարունակ այստեղ իրականացված ծառատունկերից հետո մենք մտնում ենք նոր փուլ՝ ամբողջական վերափոխման նախագծով։ Մոտ 7 հեկտար(to be checked), տարածքում պիտի հաղթահարվեն բնապահպանական մարտահրավերները՝ վերականգնել հողը, զարգացնել կենսաբազմազանությունը ձևավորել մտածված, կենդանի լանդշաֆտ։ Նախագծի նպատակն է միաձուլել բնությունն ու պատմությունը, հիշողության արմատների միջոցով ստեղծել նոր կյանք ու նոր շունչ։

Ծրագրեր

Cop 17

Հատուկ նախագիծ Cop 17 Հայաստանն աշխարհին կներկայանա իր  բացառիկ կենսաբազմազանությամբ COP 17 Համաժողովը Հայաստանը կդարձնի գլոբալ կենսաբազմազանության քննարկումների կենտրոն Այս աշնանը 25,000 մասնակից ավելի քան 50 երկրներից կհավաքվեն Հայաստանում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պահպանել և վերականգնել էկոհամակարգերը։ COP17-ի տարում ATP-ն կաջակցի ազգային ջանքերին՝ բարձրացնելով կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը և խրախուսելով հանրային մասնակցությունը բնապահպանական նախաձեռնություններին։ Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն․ Հայաստանի Տեղական Երիտասարդական Համաժողով (LCOY) Վավերագրական ֆիլմերի մրցույթ ու փառատոն Մուգ կանաչ զրույցներ Կենսաբազմազան կրթություն

Scroll to Top