Հատուկ նախագիծ

Cop 17

Հայաստանն աշխարհին կներկայանա իր  բացառիկ կենսաբազմազանությամբ

COP 17 Համաժողովը Հայաստանը կդարձնի գլոբալ կենսաբազմազանության քննարկումների կենտրոն

Այս աշնանը 25,000 մասնակից ավելի քան 50 երկրներից կհավաքվեն Հայաստանում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պահպանել և վերականգնել էկոհամակարգերը։

COP17-ի տարում ATP-ն կաջակցի ազգային ջանքերին՝ բարձրացնելով կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը և խրախուսելով հանրային մասնակցությունը բնապահպանական նախաձեռնություններին։ Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն․

Հայաստանի Տեղական Երիտասարդական Համաժողով (LCOY)

LCOY-ը գլոբալ երիտասարդական հարթակի մաս է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին քննարկել կենսաբազմազանության մարտահրավերները և ներկայացնել իրենց առաջարկները։
LCOY-ի կազմակերպումը՝ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ համագործակցությամբ կլինի կարևոր նախաձեռնություններից մեկը։
Այս միջոցառումը կմիավորի ուսանողների, հետազոտողների և երիտասարդ ակտիվիստների։

Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա երիտասարդ կինոռեժիսորներին պատմել Հայաստանի կենսաբազմազանության մասին՝ ներկայացնելով մեր երկրի բնապատկերները, և մարդու ու բնություն կապը։

ATP-ն կմեկնարկի «Green Talks» բնապահպանական «անտի-համաժողովը», որը կենսաբազմազանության, կայունության և COP17-ի նշանակության շուրջ բաց քննարկումների հարթակ կդառնա։

ATP-ի Էկոակումբներն այս տարի իրենց գործունեությունը կկենտրոնացնեն կենսաբազմազանության վրա։ Դպրոցականները կներգրավվեն բնապահպանական ծրագրերում իրենց համայնքներում։

Scroll to Top