ԱՋԱԿՑԵԼ

Լևոն Բարսեղյան

«Բեթի» պտղատու տնկարանի ղեկավար

Լևոն Բարսեղյանը Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի Չիվայի «Բեթի» պտղատու տնկարանի ղեկավարն է և տնկարանի ամբողջական գործունեության կազմակերպման և կառավարման պատասխանատուն։ Նա միացել է կազմակերպությանը 2021 թվականին և այդ ժամանակից ի վեր ապահովում է տնկարանի արդյունավետ աշխատանքը՝ հողի նախապատրաստումից մինչև բարձրորակ տնկիների աճեցում և բաշխում։

Լևոնը կազմակերպում և վերահսկում է սեզոնային բոլոր աշխատանքները՝ սերմնացան, պատվաստում, խնամք, ոռոգման և պարարտացման գործընթացներ։

Մինչև Armenia Tree Project-ին միանալը, Լևոնը նախկինում ևս զբաղվել է գյուղատնտեսական հողերի կառավարմամբ՝ ղեկավարելով պտղատու տնկարան, խնձորի և խաղողի այգիներ։ Նրա փորձը ներառում է ամբողջական գյուղատնտեսական ցիկլի կառավարում՝ տնկումից մինչև բերքահավաք։

Լևոնը ստացել է բակալավրի աստիճան ագրոնոմիայի ոլորտում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, մասնագիտանալով անտառագիտության և լանդշաֆտային այգեգործության ոլորտում։

Scroll to Top