Վահե Մացակյանը հայ անտառագետ է՝ անտառների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ավելի քան 15 տարվա փորձառությամբ, կենսաբանական գիտությունների թեկնածու է։ Նա Հայաստանի պետական անտառային համակարգում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է՝ որպես Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: Ներկայումս աշխատում է ATP բարեգործական հիմնադրամում՝ որպես Անտառային ծրագրերի ղեկավար։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Վահեն համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես ազգային փորձագետ, այդ թվում՝ ՄԱԶԾ-ի (UNDP), ՊԳԿ-ի (FAO) և Եվրոպական միության ծրագրերում։ Նա նաև իր ներդրումն է ունեցել Հայաստանի կլիմայական հաշվետվությունների պատրաստման գործում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) շրջանակում, ինչպես նաև աջակցել է Հայաստանի տարբեր մարզերում անտառային կայուն կառավարման նախաձեռնությունների իրականացմանը։