Իզաբել Շատոյանը համակարգում է կրթական ծրագրերի ամբողջական ցիկլը՝ գաղափարի մշակումից մինչև իրականացում և գնահատում։ Իր գործունեության շրջանակում Իզաբելը համակարգում է նաև հանրային միջոցառումների, ուսուցողական ճամբարների և վերապատրաստումների կազմակերպումը, համագործակցում է տարբեր շահագրգիռ կողմերի՝ պետական, մասնավոր և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելով ծրագրերի արդյունավետ իրականացումը և զարգացումը։ Իզաբելը կազմակերպությանը միացել է 2021 թվականին։
Իզաբելն ունի մագիստրոսի և բակալավրի աստիճան քաղաքագիտության ոլորտում (ԵՊՀ)։ Նա մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի, սեմինարների և ակադեմիական նախաձեռնությունների, որոնք ուղղված են կայուն զարգացմանը, կլիմայական գործողություններին, ինչպես նաև ծրագրերի նախագծմանն ու իրականացմանը։ Այս փորձառություններն են ձևավորել նրա բազմաոլորտ և համակողմանի մասնագիտական մոտեցումը աշխատանքին։