Արամ Մովսիսյանը բնապահպանության, անտառային տնտեսության և կանաչապատման ոլորտներում բազմամյա փորձ ունեցող մասնագետ է։ 2014 թվականից նա աշխատում է ATP բարեգործական հիմնադրամում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ Իր գործունեությունը սկսել է որպես համայնքային ծառատունկի ծրագրի դիտորդ, այնուհետև եղել է համայնքային ծրագրի ղեկավարի պաշտոնակատար, «Միրաք» տնկարանի ղեկավար և գործառնական փոխտնօրեն։
2026 թվականից Արամ Մովսիսյանը զբաղեցնում է ATP բարեգործական հիմնադրամի գործառնական տնօրենի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպության ամենօրյա գործունեությունն ու ծրագրային գործընթացների արդյունավետ իրականացումը։
Արամը ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով բնապահպանության մասնագետի բակալավրի աստիճան։ Այնուհետև սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ունի մագիստրոսի կոչում անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման ոլորտում։