Մարինա Մխիթարյանը սոցիալական նորարար է և փոխակերպող առաջնորդ՝ միջազգային զարգացման ոլորտում աշխատանքի ավելի քան քսան տարվա փորձառությամբ։
Նա միացել է Armenia Tree Project-ին 2025 թվականին՝ որպես ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն։
Մինչև այդ նա շուրջ չորս տարի զբաղեցրել է «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (AGBU) Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ղեկավարել է Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) Արևելյան գործընկերության երկրների պորտֆելը: Մարինան նաև «Կոլբա Լաբ»-ի՝ Հայաստանի առաջին սոցիալական նորարարության ինկուբատորի համահիմնադիրն է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ներքո։
Նա նաև «Կիրակի» զարգացման հիմնադրամի համահիմնադիրն է և մի շարք հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ:
Մարինա Մխիթարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության և իրավագիտության ֆակուլտետները, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հետբուհական ծրագիրը և մասնակցել է մի շարք առաջնորդության և մասնագիտական զարգացման ծրագրերի։